:format(webp)/events/6f018523-4399-4dff-acb4-4d3e68551d6d/268135242c974314cc6b6572495b03d2.jpg)
Նշեք այս ամսաթիվը Ձեզ մոտ և սկսեք պատրաստվել, ԹՌԻՉՔ-ը գնում է դեպի երազանքի գագաթներ՝ Մեծ և Փոքր ԱՐԱՐԱՏ: Օր 1 Առավոտյան ժամը 04:00-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտից շարժվում ենք դեպի հայ-վրացական սահման: Հատելով սահմանը՝ Ջավախքի տեսարաններով կհասնենք վրաց-թուրքական սահման: Այնուհետև կայցելենք պատմական Անի մայրաքաղաքը և կշարունակենք ճանապարհը դեպի Բայազետ, որտեղ կլինի մեր գիշերակացը հյուրանոցում: Օր 2 Նախաճաշից հետո մեքենաներով կբարձրանանք լեռան լանջին, որտեղից կսկսենք վերելքը դեպի Սիս (Փոքր Արարատ) գագաթը: Իջնում ենք Բայազետ, գիշերակացը հյուրանոցում: Օր 3 Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք առաջին վրանային ճամբար (3200մ): Գիշերակացը վրաններում: Օր 4 Վերելք դեպի երկրորդ վրանային ճամբար (4200մ): Գիշերակացը վրաններում: Օր 5 Կեսգիշերին (01:00-02:00) կսկսենք վերելքը դեպի գագաթ: Բարենպաստ եղանակի դեպքում կտեսնենք Հայաստանը լեռան բարձունքից: Այնուհետև կիջնենք առաջին վրանային ճամբար, ապա՝ Բայազետ: Երեկոյան կիրականացնենք շրջայց քաղաքում և կնշենք վերելքը: Օր 6 Նախաճաշից հետո կուղևորվենք Կարս, կայցելենք Կարսի բերդը, Սուրբ Առաքելոց եկեղեցին և կվերադառնանք Երևան: Կարևոր է՝ եղանակային պայմաններից ելնելով հնարավոր է մեկ հավելյալ օր անցկացնենք վրանային ճամբարում, ինչը հավելյալ ծախսեր չի պահանջի: Արժեքը ներառում է՝ - Տրանսպորտ բոլոր ուղղություններով - 3 օր գիշերակաց հյուրանոցում - Սնունդը վերելքների ընթացքում - Տեղացի ուղեկցորդների ծառայություն - Տեսարժան վայրերի մուտքավճարներ - Վրանների, կատվիկների և ձիերի վարձույթ Արժեքի մեջ ներառված չէ վիզայի արժեքը և քաղաքային սնունդը: Արարատի վերելքը պահանջում է հատուկ պատրաստվածություն: Մենք կանցկացնենք նախապատրաստական վերելքներ և կտրամադրենք խորհրդատվություն գույքի ու հանդերձանքի ընտրության հարցում: Գրանցվելու և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37443919911 հեռախոսահամարով: