Տարիներ շարունակ իմ ծննդյան օրերը լի են եղել արցունքներով ու չարդարացված սպասումներով, մինչև որ սկսեցի ինքս ինձ համար տոն ստեղծել՝ պարապլանով թռիչք Սևանի վրա, միայնակ ուղևորություն Թբիլիսի կամ սապ-սերֆինգ Ազատի ջրամբարում: Այս տարի լրանում է իմ 34-ամյակը, և ես հանկարծակի դարձա երաժիշտ։ Ուստի որոշեցի այս օրը նշել բեմում՝ կիթառով, կիսվելով երաժշտությամբ հին ու նոր ընկերներիս և բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են արվեստը: Մի սպասեք անձնական հրավերի, եթե ցանկանում եք ներկա գտնվել, պարզապես համեցեք: