:format(webp)/events/6650d191-01ae-413e-8204-08728fe3c328/c7c1a8b93c3637fce33ad067f53804a7.jpg)
Արտանիշ լեռան գագաթը Հայաստանի միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ՝ իր Մեծ և Փոքր հատվածներով: Արշավի երթուղին. • Մեկնարկ՝ Երևանից • Քայլարշավի սկիզբ՝ Արտանիշ գյուղի մոտակայքից • Վերելք մինչև գագաթ (2461 մ) • Մայրամուտի դիտում լճի տեսարանով • Վերադարձ Երևան Քայլարշավի ընդհանուր երկարությունը 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ: Անհրաժեշտ է ունենալ արշավային կոշիկներ, արշավային փայտեր, տաք հագուստ, անձրևապաշտպան միջոցներ, արևապաշտպան քսուք, գլխարկ, մեկ օրվա սնունդ և ջուր: Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է նախապես կապ հաստատել Armenian Geographic-ի հետ կամ գրանցվել կայքում: