esora

Երևանի միջոցառումների ձեր ուղեցույցը՝ համերգներ, կինո, ցուցահանդեսներ և ավելին։

© 2026 «Էսօրա» ՍՊԸ
Ի՞նչ անել
ԱյսօրՀանգստյան օրերինԻ՞նչ անելՀամերգներԹատրոնՄանկական միջոցառումներՑուցահանդեսներՍթենդափՕպերա և բալետԵրեկույթներ
Օգնություն և իրավական
  • Օգնության կենտրոն
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Վաճառքի պայմաններ
  • Կապ
  • Դառնալ գործընկեր
Ներբեռնեք հավելվածը

Պահպանեք միջոցառումները, ստացեք հիշեցումներ և գնեք տոմսեր հեռախոսից։

Download on the App StoreGet it on Google Play
esoraԵրևան
ԻվենթներԿինոՈւղեցույց
ԵրևանՏուրերԱրևմտյան Հայաստան և Նեմրութ (5 օր)
Արևմտյան Հայաստան և Նեմրութ (5 օր)
Համշեն Տուր

Արևմտյան Հայաստան և Նեմրութ (5 օր)

Շբթ, Օգս 2205:00
Համշեն տուր8 Tumanyan St, Yerevan 0001, Armenia
159․000 դրամ
Տուրեր

Տպավորիչ, հագեցած և բովանդակալից հնգօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Նեմրութը, Վանը, Անին, Մուշը, Կարսը, Էրզրումը, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Արածանին, Արաքսը, Եփրատը, Տիգրիսը: Այցի ընթացքում կտեսնեք Նեմրութի աստվածների սրբավայրը, կլողաք Վանա ծովում, կհամտեսեք Վանա տառեխ, կտեսնեք Հայոց լեռնաշխարհի գլխավոր գետերը, կայցելեք Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, մեծ թվով լեգենդար բերդեր և նշանավոր վանքեր ու եկեղեցիներ: Օր 1. Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ: Այցելություն Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ և հրաշագեղ Անի՝ Մայր Տաճար, Սբ Փրկիչ և այլ կոթողներ: Կանգառ Մայր Արաքսի ափին և անցում Մասիսի լանջերով: Օր 2. Բերկրիի ջրվեժ, Մհերի դուռ և Ագռավաքար: Վան քաղաքում՝ Վանա կատուների բուծարան, Տուշպա ամրոց և ուրարտական արքաների դամբարան: Այց Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), լող Վանա լճում և լեգենդար տառեխի համտես: Օր 3. Վանի Նեմրութ (Սարակն) լեռան բարձրացում: Այցելություն Բիթլիս (Բաղեշ)՝ բերդ և Փոռի հսկա խաչքարեր: Անցում Սասունի հարավային հատվածով դեպի Դիարբեքիր (Տիգրանակերտ)՝ պարիսպներ, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ և Սբ Կիրակոս եկեղեցի: Օր 4. Կանգառ Եփրատ գետի ափին և այցելություն խորհրդավոր Նեմրութ՝ Աստվածների սրբավայր: Ճանապարհ դեպի Մուշ՝ Սասունով և Բյուրակնով: Մուշում՝ Սբ Մարինե եկեղեցի, Մշո դաշտ, Արածանի գետ և Սուլուխի կամուրջ: Օր 5. Էրզրում (Կարին)՝ Սանասարյան վարժարան, բերդ և հայկական եկեղեցի: Ուղևորություն դեպի Կարս՝ Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ Առաքելոց եկեղեցի և Չարենցի տուն: Գինը ներառում է՝ 4 և 3 աստղանի հյուրանոցներ, տրանսպորտ, 2-անգամյա սնունդ, պրոֆեսիոնալ գիդի ծառայություն, Վանում նավարկության վճար և որոշ տեսարժան վայրերի մուտքի տոմսեր: Գինը չի ներառում վիզայի վճարը և Անիի, Սբ Խաչի ու Նեմրութի մուտքավճարները (մոտ 35 եվրո):

Original
«Տուրեր» կատեգորիայի այլ միջոցառումներ Երևանում