Եռօրյա ճամբար 7-14 տարեկան խոխեքի համար Գարգառի «Երկրաբանի տանը»։ Բացահայտում ենք Լոռվա բնությունը, մշակույթն ու գյուղական կյանքը տեղացի ուղեկցորդների հետ։ Ծրագրում՝ - Արշավներ Լոռվա սարերում ու ձորերում - Այցելություն Դենդրոպարկ և դարբնոցի արհեստանոց - Հացթուխի վարպետության դաս տիկին Սուսաննայի հետ - Գյուղական աշխատանքներ և ձեռագործ արհեստներ - Ֆիլմի դիտում-քննարկում և երեկոյան խարույկ Հանդիպում ենք հուլիսի 20-ին, ժամը 08:15-ին Սախարովի հրապարակում (Նալբանդյան - Պուշկին անկյուն)։ Վերադարձը՝ հուլիսի 22-ին, 18:30-ին։ Արժեքը ներառում է տեղափոխումը, գիշերակացը հյուրատանը, երեքանգամյա սնունդը (տնական գյուղմթերքով), մուտքավճարները և մասնագետների ուղեկցությունը։ Գրանցման համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով։