:format(webp)/events/6093f7fd-2879-405b-bc91-44a92b8c34f5/e4cc35d3216dfd615014f455ec1af848.jpg)
North Peak լեռնային ակումբը հրավիրում է կատարելու վերելք դեպի Արագածի հարավային (3887 մ) և արևմտյան (3995 մ) գագաթներ։ Վերելքը սկսելու ենք Քարի լճից. քայլելու ենք մոտ 13 կմ՝ հավաքելով 900 մ հարաբերական բարձրություն։ Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ լավ ֆիզիկական մարզավիճակ և համապատասխան հանդերձանք: Անհրաժեշտ պարագաներ. - Ուսապարկ և արշավական ձեռնափայտեր - Ջրակայուն արշավային կոշիկներ և հագուստ - Փոխնորդ հագուստ և կոշիկներ - Արևապաշտպան միջոցներ (ակնոց, քսուք, գլխարկ) - Անհատական դեղատուփ - 1 օրվա սնունդ և ջուր (առնվազն 1,5 լ) - Լապտեր, անձրևապաշտպան թիկնոց և քամուց պաշտպանող բաճկոն Հանդիպում ենք Շրջանայինի SAS-ի մոտ (Isahakyan 35) ժամը 07:00-ին։ Գրանցման համար զանգահարել +37477981616, +37443004090 կամ գրել North Peak-ի ֆեյսբուքյան էջին։ Գրանցումը հաստատվում է վճարումից հետո (Idram ID: 862140093 կամ Inecobank` 4578 8900 0444 4541, Narek Antonyan)։