Live Archive հանրային ծրագրի շրջանակներում LFA-ն հյուրընկալում է դասախոսություն և քննարկում՝ նվիրված Հալեպի և Սուդանի հայկական համայնքների հիշողության պահպանմանը: Հայ Հալէպ — թվայնացված համայնքային արխիվ է, որը վերականգնում է Հալեպի հայերի հավաքական հիշողությունը բանավոր պատմությունների, GIS քարտեզների և լուսանկարների միջոցով: Սուտանահայ — Սուդանահայ ժառանգության նախագիծն է, որը փաստագրում է համայնքի պատմությունն ու մշակույթը բազմամիջավայրային հետազոտությունների միջոցով: Միջոցառման ընթացքում երկու նախագծերը կներկայացնեն իրենց արխիվային փորձը ընդհանուր տարածական տարրի օրինակով, որին կհաջորդի մոդերացված հարցուպատասխան արխիվացման և համայնքային հիշողության շուրջ: Բանախոսներ՝ Հ. Փիլիպպոսեան (Հայ Հալէպ) և Վ. Պօղոսեան (Սուտանահայ): Լեզուն՝ արևմտահայերեն Մուտքն ազատ է, գրանցումը պարտադիր: