:format(webp)/events/5c9447e7-a0cc-4314-92a8-8cfaa1d63aaf/9bfd452fced2275641b59da32f309c2b.jpg)
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նոր՝ «Apricot Immersive» ծրագիրը հրավիրում է բացահայտելու վիրտուալ իրականության կինոյի 4 մրցանակակիր աշխատանքներ. «Կրկնվող բիթերի որոնումներում» (Դարեն Էմերսոն, 55 ր) — Ճամփորդություն դեպի 1989 թվականի ռեյվ մշակույթ: «Մարդը, որը չկարողացավ հեռանալ» (Չեն Սինգինգ, 35 ր) — Թայվանի «Սպիտակ տեռորի» դարաշրջանի քաղաքական բանտարկյալների պատմությունները: «Իտո Մեյկյու» (Բորիս Լաբե, 15 ր) — Ճապոնական արվեստից ներշնչված խոհական աշխատանք «թելերի լաբիրինթոսում»: «Տունը պատերազմից հետո» (Գայատրի Պարամեսվարան, 20 ր) — Վիրտուալ այց իրաքյան Ֆալուջա քաղաքի լքված տներից մեկը: Ցուցադրությունների ժամանակացույց. Հուլիսի 13՝ 12։00-17։00 Հուլիսի 14-18՝ 12։00-21։00 Հուլիսի 20՝ 12։00-21։00