Գրիգոր Խանջյան 100

Թարգմանված

Հոսք-ը ամփոփում է համադրող, արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի հետ հանդիպումների շարքը խորհրդանշական դասախոսությամբ։ Միջոցառումը նվիրված է լինելու մեծանուն հայ արվեստագետ Գրիգոր Խանջյանի 100-ամյա հոբելյանին։ Հանդիպմանը Արմենին կմիանա արվեստի քննադատ և համադրող Լիլիթ Սարգսյանը։ Լիլիթ Սարգսյանը կանդրադառնա Գրիգոր Խանջյանի գեղարվեստական ժառանգությանը Խորհրդային միությունում հետստալինյան շրջանի ազատականացման՝ Ձնհալի և ազգային վերելքի համատեքստում։ Արմեն Եսայանցը կներկայացնի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Գրիգոր Խանջյանի կոթողային եռամաս որմնանկարի ստեղծման պատմությունը, ինչպես նաև վերջին ամիսներին կատարված վերականգնման աշխատանքները սրահի վերաբացումից առաջ․ խոսքը «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Հայաստանի վերածնունդ» նշանային ստեղծագործությունների մասին է։ Լեզուն՝ հայերեն։ Մուտքը՝ ազատ՝ նախնական գրանցմամբ։

Կազմակերպիչ

Երևանում հիմնված միջազգային մշակութային կազմակերպություն, որը խթանում է ստեղծարար ոլորտները միջառարկայական ծրագրերի միջոցով։ Այն կազմակերպում է դասախոսություններ, աշխատարաններ, լաբորատորիաներ, ինստալյացիաներ և տեսալսողական կատարումներ, որոնք ուշադրության կենտրոնում են պահում նորահայտ և հաճախ մարգինալացված արվեստագետներին ու փորձարարական գործելակերպերը։

Հոսք