Երևանյան շոգից առաջարկում ենք փախչել Արագածի հյուսիսարևմտյան լանջեր՝ Մանթաշի 21-մետրանոց ջրվեժի մոտ զովանալու: Ճանապարհին կտեսնենք նաև Մանթաշի ջրամբարն ու Արագածի ծաղկաշատ լանջերը: Արշավը միջինից հեշտ է, փորձը պարտադիր չէ, բայց պատրաստ եղեք երկար քայլելու: Հեռավորություն՝ 16 կմ Հարաբերական բարձրություն՝ 550 մ Անհրաժեշտ է՝ - Արշավային կամ սպորտային հարմարավետ հագուստ (ցանկալի է նաև փոխնորդ) - Արևապաշտպան և անձրևապաշտպան միջոցներ - Մեկ օրվա սնունդ և ջուր - Անձնական դեղատուփ և ցանկության դեպքում արշավային ձեռնափայտեր Հանդիպման վայր՝ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ, Արամ Մանուկյանի արձանի մոտ: Խնդրում ենք մոտենալ 10 րոպե շուտ: Գրանցման համար զանգահարեք +37493291989 հեռախոսահամարին: Վճարումը կատարվում է փոխանցումով՝ 2052122210841001 (INECO BANK / ԼԱՎԱՇ ՏՈՒՐ ՍՊԸ): Չեղարկման վերջնաժամկետը՝ օգոստոսի 1, ժամը 12:00: