:format(webp)/events/5a6a3fd4-4238-4b9f-a855-d00ed3e2798e/95dc81ae72904c42235cc7f58d35f270.jpg)
Գեղամա լեռնաշղթայի ամենագեղատեսիլ երթուղիներից մեկը: Ճանապարհը սկսվում է Գեղարդի վանքից։ Բեռնատարով կհասնենք մինչև Սպիտակասարի ստորոտ, որտեղից կսկսենք վերելքը դեպի Գեղամա լեռնավահանի երկրորդ ամենաբարձր գագաթը (3560 մ)։ Լեռնագագաթից բացվում է տեսարան դեպի Աժդահակ լեռը և Նազելի լիճը, որտեղ էլ կշարունակենք մեր քայլարշավը: Քայլարշավի երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 450 մ Անհրաժեշտ պարագաներ՝ արշավային կոշիկներ, պաշտպանիչ միջոցներ արևից (գլխարկ, ակնոց, քսուք), անձրևապաշտպան բաճկոն, մեկօրյա սնունդ և ջուր: Մեկնարկը՝ Սախարովի հրապարակից։ Գրանցման համար զանգահարել 043 00 51 65 կամ 093 55 45 93 հեռախոսահամարներով։