Շումերները հնագույն քաղաքակրթությունն են, որի մասին մենք այսօր գիտենք. հզոր զիկուրատների և էպիկական երգերի ստեղծողներ, արվեստի գնահատողներ և գարեջրի մեծ սիրահարներ: Գարեջրի բաժակի շուրջ կխոսենք շումերական ավանդապատումների մասին՝ Համաշխարհային ջրհեղեղը և Էնլիլ ու Էնկի աստվածները, Իշտարի և Դումուզիի արկածները, Ուրուկի պատերազմները առասպելական Արատտայի հետ, Գիլգամեշի անմահության որոնումները և Մարդուկի վերելքը: Կփորձենք հասկանալ, թե այս ամբողջ պատմության մեջ որտեղ կարելի է գտնել հայերին: Դասախոսությունը կվարի արվեստաբան և «ArtGuru» բլոգի գլխավոր խմբագիր Սոնա Արսենյանը: 3000֏, վճարումը՝ կանխիկ մուտքի մոտ: Մասնակիցների համար Letters and Numbers-ի բարում կգործի 20% զեղչ բոլոր գարեջրային խմիչքների և սիդրի համար: Գրանցումը՝ lettersandnumbers.am կայքում: Տարիքային սահմանափակում՝ 18+ Կարելի է գալ ընտանի կենդանիների հետ: