Նկարիչ և դիզայներ Անուշ Սմբատյանի ցուցահանդեսը «musæum» նախագծի շրջանակում։ «Կերամիկական թատրոնը» բեմ է, որտեղ իրենց արդի մեկնաբանությունն են գտնում անտիկ ողբերգությունները, ֆրանսիական բանսարկություններն ու ստվերների չինական թատրոնը։ «Սիրելի ընկեր, ես ստեղծում եմ իմ կերամիկան սիրով և ամբողջ սրտով։ Թող այն քեզ ծառայի երկար և մեծ ուրախություն պարգևի։ Շնորհակալ եմ, Անուշկո»։