Ի՞նչ անել
ԱյսօրՀանգստյան օրերինԻ՞նչ անելՀամերգներԹատրոնՄանկական միջոցառումներՑուցահանդեսներՍթենդափՕպերա և բալետԵրեկույթներ
Ներբեռնեք հավելվածը

Պահպանեք միջոցառումները, ստացեք հիշեցումներ և գնեք տոմսեր հեռախոսից։

Download on the App StoreGet it on Google Play
Օգնություն և իրավական
  • Օգնության կենտրոն
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Վաճառքի պայմաններ
  • Դառնալ գործընկեր
Կապ
[email protected]060 385 385Telegram
esora

Երևանի միջոցառումների ձեր ուղեցույցը՝ համերգներ, կինո, ցուցահանդեսներ և ավելին։

© 2026 «Էսօրա» ՍՊԸ
Անցնել բովանդակությանը
esoraԵրևան
ԻվենթներԿինոՈւղեցույց
  1. Երևան
  2. Տուրեր
  3. Համշեն, Տրապիզոն, Տայք, Սև ծով 4 օր
Համշեն, Տրապիզոն, Տայք, Սև ծով 4 օր
Համշեն Տուր

Համշեն, Տրապիզոն, Տայք, Սև ծով 4 օր

սեպ26Շբթ, Սեպտեմբեր 2605:00
Համշեն տուր8 Tumanyan St, Yerevan 0001, Armenia
135․000 դրամ

Պատկերացնենք մի այնպիսի այց, որի ժամանակ կարելի է տեսնել դրախտային Համշենը, սքանչելի Տայքը, հեքիաթային Տրապիզոնը, յուրահատուկ Արդահանը, չքնաղ Շավշատը, ինչպես նաև ժամանակ անցկացնել Սև ծովի ափին։ Մեր քառօրյա ծրագրով կտեսնեք Զիլ ամրոցն ու Այդերը, Մանջունայի և Բալահովտի ջրվեժները, գեղեցիկ կամուրջները, թավ անտառները, կվայելենք Շավշատի կանաչի երանգներն ու պատմական կոթողները, իսկ Տրապիզոնում էլ կծանոթանանք տեղի հայկական ու հունական հարուստ ժառանգությանը, այդ թվում՝ Սումելայի անկրկնելի վանքին։ Տայքում կայցելենք Թորթումի հզոր ջրվեժ, կտեսնեք զվարթնոցատիպ հրաշալիք Բանակի տաճարը։ Ծրագիր՝ Օր 1: Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Արդահան: Կանգառ Շավշատի Սև լճի ափին, Տբետի վանք, Շավշատի բերդ, Ճոխ Ճորոխ դիտակետ, ընթրիք և գիշերակաց Հոպայում: Օր 2: Զույգ կամուրջներ, քայլարշավ դեպի Մանջունայի ջրվեժ, Ֆուրթունա գետի կիրճ, Չամլըհամշեն, Զիլ ամրոց, Բալահովտի ջրվեժ: Այց Այդերի յայլա, համշենյան ուտեստների և թեյի համտես, ազատ ժամանակ: Օր 3: Տրապիզոնի Ամենափրկիչ հայկական վանք, Սբ Սոֆիայի տաճար, Սումելա վանք, ազատ ժամանակ Սև ծովի ափին: Օր 4: Թորթումի ջրվեժ, Բանակի տաճար, Օշկվանք, Արդահանի բերդ և Քուր գետ: Գինը ներառում է՝ - 3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ) - Բարձրակարգ տրանսպորտ - 2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկով) - Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն (հայ թուրքագետ) - Տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Սումելայից) Գինը չի ներառում մուտքի վիզան և Սումելայի մուտքավճարը։

Կազմակերպիչ

Համշեն Տուր

Հայկական տուրօպերատոր, որը մասնագիտացած է արշավների և մշակութային բազմօրյա տուրերի մեջ Հայաստանում, Արևմտյան Հայաստանում (Համշեն), Ջավախքում և հարակից շրջաններում։ Կենտրոնանում է պատմական վայրերի, վանքերի, բնապատկերների և համայնքահեն ճանապարհորդական փորձառությունների վրա։

Original