:format(webp)/events/501914da-700a-40e6-b05e-fe18b3c9b31c/65552e242f972a1f6ee5d8729905443a.jpg)
Քառօրյա ճանապարհորդություն դեպի պատմական Հայաստանի և Սև ծովի ափամերձ շրջանների ամենատպավորիչ անկյունները: Ծրագիրը՝ Օր 1. Մեկնում Երևանից դեպի Շավշատ: Կայցելենք Սև լիճը, Տբետի վանքը և Շավշատի բերդը, ապա Ճորոխի դիտակետից կվայելենք տեսարանը դեպի Արդվին: Գիշերակացը՝ Հոպայում: Օր 2. Զույգ կամուրջներ, քայլարշավ դեպի Մանջունայի ջրվեժ և այցելություն Ֆուրթունա գետի կիրճ: Կտեսնենք Զիլ ամրոցը, Բալահովտի ջրվեժը և կունենանք ազատ ժամանակ Այդերում: Օր 3. Տրապիզոնի հայկական և հունական ժառանգությունը. Սբ Ամենափրկիչ վանք, Սբ Սոֆիայի տաճար և ժայռափոր Սումելա վանքը: Օր 4. Տայքի հրաշալիքները՝ Թորթումի ջրվեժ, Բանակի տաճար և Օշկվանք: Վերադարձին՝ կանգառ Արդահանի բերդում և Քուռ գետի ափին: Արժեքը ներառում է՝ • 3* հյուրանոց (Հոպա) • Տրանսպորտ (Mercedes Sprinter / VW) • Երկանգամյա սնունդ (ընտրովի ճաշացանկ) • Հայալեզու թուրքագետ գիդի ծառայություն • Տեսարժան վայրերի տոմսերը (բացի Սումելայից) Արժեքը չի ներառում վիզայի վճարը (17,000 դրամ) և Սումելայի մուտքավճարը (10,000 դրամ): Մեկնումը՝ Թումանյան 8 հասցեից: Գրանցման համար՝ 093 551485 (Viber/WhatsApp):