Տիմոֆեյ Աբաշևի «Бичеби» ֆիլմի փակ ցուցադրություն բաց երկնքի տակ և ոչ ֆորմալ հանդիպում: Խենթ վավերագրական ֆիլմ էմիգրացիայի մեջ գտնվող դեռահասների մասին: Ալկոհոլ, խնջույքներ, բուլինգ, անվերջ թափառումներ և առաջին սեր: Չորս տղա՝ ռուս, ուկրաինացի, հայ և վրացի, ովքեր պատերազմի սկզբին հայտնվել են Թբիլիսիում, ապրում են իրենց երիտասարդության պիկը վտարանդիության պայմաններում: Ֆիլմը նկարահանվել է «DocKvartira» ռեժիսորական արվեստանոցի շրջանակներում, ցուցադրվել է աշխարհի տասնյակ քաղաքներում, մասնակցել է Artdocfest Online ծրագրին և ընդգրկվել անկախ «Lavr» վավերագրական մրցանակի կարճ ցանկում: Ցուցադրությունից հետո Zoom-ով տեղի կունենա քննարկում ռեժիսոր Տիմոֆեյ Աբաշևի հետ: Մուտքը՝ նվիրատվությամբ (donation): Գրանցումը պարտադիր է @freedoc.am էջի հղումով: