:format(webp)/events/4b3efdc1-d625-4151-a7dd-5979d75c3550/ff2e46eacede85375e3119f6479eb023.jpg)
Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագած լեռան լանջին՝ ծովի մակերևույթից մոտ 3000 մետր բարձրության վրա: Այն գրանցված է Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում: Երթուղու տվյալներ. Քայլարշավի երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 450 մ Բարդությունը՝ միջին Անհրաժեշտ հանդերձանք. արշավային կոշիկներ, փոխնորդ զույգ կոշիկ, արշավային տաբատ (ոչ ջինս), անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, արևապաշտպան քսուք, ուսապարկ, սնունդ և ջուր: Մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից, Վազգեն Սարգսյանի արձանի մոտից: Մասնակցությունը հաստատելու կամ մանրամասների համար զանգահարել +374 44 43 18 18 կամ +374 99 43 18 18: