Զբոսանք Երևանի ամենահին թաղամասով՝ պատմաբան և գիտական լրագրող Աննա Գրեբեննիկովայի ուղեկցությամբ։ Կծանոթանանք քաղաքի այս փոքրիկ անկյունում արտացոլված հայոց պատմության դարերին և, եթե բախտը ժպտա, դիտակետերից կտեսնենք Արարատը։ Տևողությունը՝ 2 ժամ։ Հանդիպման վայրը՝ Սարյան 22 (Փոստատան մուտքի մոտ)։ Կարող եք միանալ երեխաների և ընտանի կենդանիների հետ։ Վճարումը՝ կանխիկ։ Գրանցումը՝ lettersandnumbers.am կայքում։