Համերգային ծրագիր՝ նվիրված Արամ Խաչատրյանին և հայկական կոմպոզիտորական դպրոցի լեգենդար «Հնգյակին»։ Ծրագրում կհնչեն հետևյալ կոմպոզիտորների ստեղծագործությունները. Արամ Խաչատրյան Առնո Բաբաջանյան Էդվարդ Միրզոյան Ալեքսանդր Հարությունյան Ղազարոս Սարյան Ադամ Խուդոյան Երեկոյի ընթացքում կբացվի նաև բացառիկ լուսանկարչական ցուցահանդես՝ կազմակերպված Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արխիվային նյութերի հիման վրա: