Green GreenՆաև հրապարակել են Կենտրոն,Երևանի քաղաքապետարանՄիացեք քաղաքի սրտում գտնվող լքված շինության տարածքի մաքրմանը։ Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա գտնվող այս վայրում տարիների ընթացքում ապօրինի աղբավայր է գոյացել, և մեր համատեղ ջանքերից է կախված, թե որքանով կհասցնենք մաքրել այն երկու ժամվա ընթացքում: Հավաքը՝ 17:45-ին, 11 Մհեր Մկրտչյան փողոցում: Տրամադրվում են ձեռնոցներ, աղբի տոպրակներ և անհրաժեշտ բոլոր գործիքները: Խորհուրդ ենք տալիս կրել հարմար փակ կոշիկներ ու հագուստ, վերցնել արևապաշտպան քսուք և ջրի համար բազմակի օգտագործման շիշ կամ բաժակ: Կամավորական մասնակցության հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացնել greengreen.am/en/certificate-form հղումով ձևը: