:format(webp)/events/408f0466-3de8-438d-8486-4b2dda4920cf/bd57b30b603c340c0d025f389ad74395.jpg)
Ինչպե՞ս են հազարամյակների ընթացքում զարգացել տեքստիլի վրա պատկեր ստեղծելու տեխնիկաները և ինչպե՞ս են դրանք այսօր վերածվում ժամանակակից դիզայնի։ Հանդիպում դիզայներ Հրաչուհի Մարտիրոսյանի հետ («Մանչ Միսակի» ապրանքանիշի հիմնադիր), ով ուսումնասիրում է հայկական մշակութային ժառանգության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության կապը նորաձևության ոլորտում։ Դասախոսության թեմաները՝ - Տեքստիլի տպագրության պատմությունը՝ հնագույն մշակույթներից մինչև թվային դարաշրջան - Բնական ներկում և անալոգ տպագրություն - Արդյունաբերական հեղափոխության ազդեցությունը և նորարարական մոտեցումները - Հայկական պահպանված պատմական կտորներն ու ազգային զարդանախշերի ժամանակակից կիրառությունը