Եռօրյա արշավային արկած Վրաստանի ամենագեղեցիկ ազգային պարկերից մեկում՝ անտառային արահետներով և Կենտրոնական Կովկասի լեռնաշղթայի տեսարաններով: Օր 1: Մեկնում Երևանից (02:00) դեպի Լիկանի գյուղ: Արշավի մեկնարկ և գիշերակաց Chitakhevi Ranger Shelter վրանատեղիում: Օր 2: Վերելք Լոմիսմտա գագաթ, որտեղից բացվում է տեսարան դեպի Կովկասյան լեռներ: Երեկոյան ընթրիք և խարույկ կիթառի ուղեկցությամբ: Օր 3: Անցում անտառային ու ժայռապատ արահետներով դեպի Քվաբիսխև գյուղ և վերադարձ Երևան: Արժեքը ներառում է՝ - Տրանսպորտ և ուղեկցորդի ծառայություն - Ազգային պարկի մուտքավճար և վրանատեղիի վճար - Վրան և կարիմատ - Սնունդ (2-րդ և 3-րդ օրերին) - Ձիերի վարձույթ՝ վրանները, քնապարկերը և սնունդը տեղափոխելու համար Գրանցման և վճարման համար զանգահարել 094 887622 կամ 098 382850 հեռախոսահամարներով: