:format(webp)/events/3b58f814-537f-42a0-99fe-887d209f19a1/a9b009b7759fa4d569a60b7cdade5123.jpg)
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական ցուցահանդեսը հյուրընկալվում է Դիլիջանում։ Շրջիկ ցուցադրության նպատակն է ապագա արվեստագետների գործունեությունը ներկայացնել մայրաքաղաքից դուրս՝ խթանելով երկխոսությունը ժամանակակից արվեստի և լայն հանրության միջև։ Ցուցադրությանը ներկայացված են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինների դիպլոմային աշխատանքները, որոնք ստեղծվել են մարմինն իբրև թեմա մտորելու, սեփական միջավայրը պատկեր դարձնելու և հիշողության հետ աշխատելու շուրջ։ Միջոցառումն իրականացվում է Ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի վերաբացման շրջանակում և բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը։