RambalkosheՆաև հրապարակել են Drink and DrawDrink'n'Draw-ի այս հատուկ հանդիպումը նվիրված է հայկական խմբագրական պատկերազարդմանը: Միջոցառումը տեղի կունենա Museaum-ի ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում Իրանի առաջին դեսպանատան պատմական պատերի ներսում: Միասին կճամփորդենք դեպի 1900-ականների սկիզբ՝ ոգեշնչվելով Oskar Schmerling-ի, Josef Rotter-ի, Գևորգ Բաշինջաղյանի և այլ վարպետների աշխատանքներից: Սեղանի շուրջ կստեղծենք մեր սեփական պատկերազարդումները՝ օգտագործելով Archive-mine ցուցադրության արխիվային նյութերը: