:format(webp)/events/3200d83d-9c66-4ef9-998b-a6872fbc8b1a/48cad75a8f7b4cf85d42d04c2a4b3d4b.jpg)
Համշեն ՏուրՏպավորիչ, հագեցած և բովանդակալից հնգօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Նեմրութը, Վանը, Անին, Մուշը, Կարսը, Էրզրումը, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Արածանին, Արաքսը, Եփրատը, Տիգրիսը և մի շարք այլ հրաշալի վայրեր: Այցի ընթացքում կտեսնեք Նեմրութի աստվածների սրբավայրը, կլողաք Վանա ծովում, կհամտեսեք Վանա տառեխ, կտեսնեք Հայոց լեռնաշխարհի գլխավոր գետերը, կայցելեք Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, մեծ թվով լեգենդար բերդեր և նշանավոր վանքեր ու եկեղեցիներ: Ծրագիր՝ Օր 1: Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ. Ծովակն Հյուսիսոյ լիճ, Անի (Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց և այլն), Արաքս գետ, Մասիսի լանջեր, Դարոյնքի բերդ: Օր 2: Բերկրիի ջրվեժ, Մհերի դուռ և Ագռավաքար, Վանա կատուների բուծարան, Վանի բերդ, Ուրարտական արքաների դամբարան, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, լողալ լճում), ճաշին՝ Վանա տառեխ: Օր 3: Վանի Նեմրութ (Սարակն), Բիթլիս (Բաղեշ). բերդը և Փոռի հսկա խաչքարերը: Դիարբեքիր (Տիգրանակերտ). Սբ Կիրակոս եկեղեցի, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ ու պարիսպներ: Օր 4: Եփրատ գետ, Նեմրութ (Աստվածների սրբավայր), Մուշ քաղաք (Սբ Մարինե եկեղեցի), Մշո դաշտ, Արածանի գետ և Սուլուխի կամուրջ: Օր 5: Էրզրում (Սանասարյան վարժարան, Կարնո բերդ), Բասեն (Հովվի կամուրջ), Սարիղամիշի անտառներ, Կարս (բերդ, Վարդանի կամուրջ, Սբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն): Գինը ներառում է՝ 4 և 3 աստղանի հյուրանոցները, տրանսպորտը, 2 անգամյա սնունդը, պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը, տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Անիից, Նեմրութից և Սբ․ Խաչից), Վանում նավարկության վճարը: Գինը չի ներառում՝ Վիզայի վճարը և Անիի, Սբ Խաչի ու Նեմրութի մուտքավճարները (35 եվրո):