Սևանա լճի ալիքները, քամու ձայնն առագաստներում և անձնակազմերի հստակ մանևրները սպասում են ձեզ Հայաստանի բաց առաջնությանը։ Օգոստոսի 4-ին և 5-ին տեղի կունենան մարզումային օրերը, իսկ օգոստոսի 6-ից 9-ը կանցկացվի հիմնական մրցարշավը։ Հանդիսատեսի համար մուտքն ազատ է։