Ճարտարապետության գրադարան (LFA)Նաև հրապարակել են RambalkosheLFA-ի pop-up ընթերցանության ակումբը «musæum» նախագծի շրջանակում հրավիրում է քննարկման Պարսկաստանի նախկին հյուպատոսարանի շենքում: Հանդիպման առանցքում Իլա Բեկայի և Լուիզ Լեմուանի «The Emotional Power of Space» (2023) գիրքն է: Կքննարկենք 2026 թվականի Պրիցկերյան մրցանակակիր Սմիլյան Ռադիչի հետ հարցազրույցի հատվածը՝ անդրադառնալով նրա աշխատանքներին, որտեղ տարածությունը ձևավորվում է ֆիզիկական հակադրությունների և հուզական լարվածության միջոցով: 14:00–15:00 — Ընթերցանության ակումբ (անգլերեն և հայերեն) 13:00–18:00 — Ինքնուրույն ընթերցանություն LFA-ի հավաքածուի ճարտարապետական և արվեստի գրքերով: