:format(webp)/events/30b11e7d-2e56-4a41-b5af-a395a197d102/2cc6cf0ad7fa5c99e7173d9d09b3ac6f.jpg)
Արշավ Դիլիջանի ամենատպավորիչ ուղղություններից մեկով՝ դեպի Իջևանի լեռնաշղթայի Դիմաց գագաթ։ Ճանապարհն անցնում է անտառային արահետներով, բացահայտում է ժայռապատ տեսարաններ և Շաղոտ ջրվեժը։ Երթուղու մանրամասները՝ • Քայլարշավի երկարությունը՝ 17 կմ • Հարաբերական բարձրությունը՝ 850 մ • Լեռան բարձրությունը՝ 2378 մ Անհրաժեշտ հանդերձանք՝ արշավային կոշիկներ, անձրևապաշտպան բաճկոն, արշավային փայտեր, տաք հագուստ, արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուք)։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախնական գրանցում։