:format(webp)/events/2dc45f2a-981c-46a6-9381-d99a3d32a105/614011bbaa36c10b540d88ec3690b234.jpg)
Վահան Թոփչյանի անհատական ցուցահանդեսը, որը համադրել է Նազարեթ Կարոյանը: Գծանկարի միջոցով արվեստագետը փորձում է որսալ աննյութականն ու անորսալին՝ քամին, անդորրը կամ մարդկային տրամադրությունը՝ առանց դեմքեր ու բնապատկերներ պատկերելու: Նրա աշխատանքները բաղկացած են տասնյակ հազարավոր մանրագծերից, որոնք արտացոլում են ստեղծագործական պահին նրա մարմնի միկրոշարժումները՝ աչքերի կկոցումը, ձեռքի ցնցումը կամ նյարդերի լարվածությունը: Այս գործերում միահյուսվում են արդի արվեստի ձևաստեղծման տրամաբանությունն ու հեղինակի զգայական վերաբերմունքը սեփական մշակութային միջավայրի նկատմամբ: