:format(webp)/events/2a11f786-ba25-40bf-9741-0ff1f47db630/76a0d50c-0583-4124-9a46-a4ac420f8e50.jpg)
«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու տպավորիչ համերգային ծրագիր, որտեղ անսահման տիեզերքը կմիախառնվի հոլիվուդյան մեծ կինոյին։ Երեկոն կսկսվի Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտով, որին կհաջորդեն Ջոն Ուիլյամսի ամենահայտնի կինոթեմաները՝ «Աստղային պատերազմներ» և «Այլմոլորակայինը» ֆիլմերից։ Ծրագիրը կուղեկցվի համերգասրահի պատերին արտացոլվող մոլորակների տեսապատկերներով։ Ֆանտաստիկ համերգ՝ սիմֆոնիկ հնչողության, կինոերաժշտության և տիեզերական մթնոլորտի սիրահարների համար։ Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development Ծրագրում՝ - Գուստավ Հոլսթ․ «Մոլորակները» սյուիտ՝ մեծ նվագախմբի համար, երկ 32 (56 րոպե), Ընդմիջում - Ջոն Ուիլյամս․ «Արկածները Երկրի վրա»՝ «Այլմոլորակային» ֆիլմից (10 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Կայսերական երթ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (3 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Աստղերի միջով»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (6 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Ճակատագրերի մենամարտ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (4 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Հիմնական թեմա»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (5 րոպե)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Հոկտեմբերի 28 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ Տոմսերի արժեքը՝ 4,000 - 25,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Կազմակերպիչ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ՝ ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ Հայրենիքում և արտերկրում մեծ հեղինակություն վայելող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության միջոցով հոգևոր վերելքի ձգտման և հայկական երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է աշխարհի բազմաթիվ առաջատար համերգասրահներում։

:format(webp)/event-sources/055fa1da-2ea1-4920-93c6-2311f010b71d/6eef137173a72d73199d373fe0fd1036.jpg)