:format(webp)/events/2a08d327-1d43-4e7d-96b3-379cec91aa04/3cb91071a8514a1fa171ad7961ba1619.jpg)
Վերելք Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթ՝ Աժդահակ (3597 մ): Ճանապարհին կտեսնենք Գեղամա լեռների հայտնի ժայռապատկերները, իսկ գագաթին՝ խառնարանային լիճը: Արշավը կսկսենք Գեղարդ գյուղից, որտեղից բեռնատարներով կբարձրանանք մինչև քայլարշավի մեկնարկային կետ: Քայլարշավի երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 600 մ Անհրաժեշտ պարագաներ. արշավային կոշիկներ և հարմարավետ հագուստ, տաք և փոխնորդ հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, ուսապարկ, գլխարկ, արևային ակնոց և քսուկ, լապտեր, դեղատուփ և մեկ օրվա սնունդ: Շշալցված ջուրը տրամադրում է Armland ակումբը: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում (Մարիոթ հյուրանոցի մոտ) ժամը 07:00-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է զանգահարել 044 88 00 58 հեռախոսահամարով, կատարել վճարում (15100436043560 AMD, ARARATBANK, Artyom Martirosyan) և լրացնել առցանց համաձայնագիրը (https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8): Գրանցման վերջնաժամկետը նախորդ օրվա 13:00-ն է: