:format(webp)/events/2741323d-62b5-4763-98bf-4764e54d3a4b/4ccf767f5b76a2fc20468b256fd70722.jpg)
Արևմտյան Հայաստանն է կանչում, կանչում են մեր արմատները, կարոտը, հայրենիքը։ Մեզ են սպասում չքնաղ Անին, հզոր Կարսը, աննման Վանն ու հիասքանչ Աղթամարը, գեղեցիկ Բերկրին ու շատ-շատ ավելին։ Մեր հրաշալի եռօրյա ուղևորության ընթացքում կնավարկենք Վանա լճով և կտեսնենք Աղթամար կղզին ու Սբ Խաչ եկեղեցին, կանցնենք Մասիս լեռան լանջերով, կզովանանք Բերկրիի ջրվեժի, Ծովակն Հյուսիսո լճի և Արաքս գետի ջրերով, կբացահայտենք Կարս ու Վան քաղաքները, Բայազետի, Կարսի ու Վանի հզոր բերդերը, մի շարք այլ պատմական վայրեր։ Բացի այս ամենը, խմբի ցանկության դեպքում հնարավոր է ուղևորությանը հավելել Մուշը՝ տեսնելու Հին հայկական թաղն ու Սբ Մարինե եկեղեցին, Մշո դաշտը, Արածանի գետը, Սուլուխի կամուրջը, Բասենն ու Սարիղամիշը։ Ծրագիրը ներառում է՝ - 3+ աստղանի հյուրանոցներ (երկտեղանի համարներ), - բարձրակարգ միկրոավտոբուս, - 2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկով), - պրոֆեսիոնալ գիդի ծառայություն (հայ թուրքագետներ), - տեսարժան վայրերի բոլոր մուտքավճարները, - Վանում նավարկության վճարը: Գինը չի ներառում վիզայի վճարը։ Մուշ, Բասեն և Սարիղամիշ ուղղությունները խմբի համաձայնության դեպքում կարող են ավելանալ ծրագրին հավելավճարով։