:format(webp)/events/26269292-c0be-4e81-9085-0a26e183bc63/9a8b254907d309a63a2d6ff43b316374.webp)
Հրավիրում ենք միասին դիտելու և քննարկելու 21-րդ դարի ամենագեղեցիկ ու խորը եվրոպական ֆիլմերից մեկը։ Լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու սև ու սպիտակ գլուխգործոցը ուղղակիորեն բարձրացնում է սեփական ուղու և կոչման ընտրության արժեքի հարցը: Սյուժե. Կաթոլիկ վանքում մեծացած Իդան, նախքան կուսակրոնության ուխտ ընդունելը, մեկնում է հանդիպելու իր միակ ողջ մնացած հարազատին՝ մորաքրոջը։ Այս հանդիպումը արմատապես փոխում է երկու կանանց կյանքը: Ֆիլմը 2015-ին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: Մասնակցությունը՝ նվիրատվությամբ (donation): Մուտքը՝ @rusmetanoia կամ @prostranstvo_pul էջերին հաղորդագրություն գրելով: