:format(webp)/events/20ef113a-44e2-4e9c-8141-ac323812ff87/fc5abf165a921623d6287088ffd6975a.jpg)
Արևմտյան Հայաստանն է կանչում, կանչում են մեր արմատները, կարոտը, հայրենիքը։ Մեզ են սպասում չքնաղ Անին, հզոր Կարսը, աննման Վանն ու հիասքանչ Աղթամարը, գեղեցիկ Բերկրին ու շատ-շատ ավելին։ Մեր հրաշալի եռօրյա ուղևորության ընթացքում կնավարկենք Վանա լճով և կտեսնենք Աղթամար կղզին ու Սբ Խաչ եկեղեցին, կանցնենք Մասիս լեռան լանջերով, կզովանանք Բերկրիի ջրվեժի, Ծովակն Հյուսիսո լճի և Արաքս գետի ջրերով, կբացահայտենք Կարս ու Վան քաղաքները, Բայազետի, Կարսի ու Վանի հզոր բերդերը։ Խմբի ցանկության դեպքում հնարավոր է ուղևորությանը հավելել Մուշը՝ տեսնելու Հին հայկական թաղն ու Սբ Մարինե եկեղեցին, Մշո դաշտը, Արածանի գետը, Սուլուխի կամուրջը, Բասենն ու Սարիղամիշը։ Ծրագիրը ներառում է. - 3+ աստղանի հյուրանոցներ (երկտեղանի համարներ) - Բարձրակարգ միկրոավտոբուս - 2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկով) - Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն (հայ թուրքագետներ) - Տեսարժան վայրերի բոլոր մուտքավճարները - Վանում նավարկության վճարը Գինը չի ներառում վիզայի վճարը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000 դրամ)։ Մուշ, Բասեն և Սարիղամիշ ուղղությունները խմբի համաձայնության դեպքում կարող են ավելանալ ծրագրին հավելավճարով։