Կան ուղղություններ, որոնք տարին գոնե մեկ անգամ պետք է այցելել: Արագածի լճերը, հատկապես Մթնալիճը, հենց այդպիսի վայրեր են: Գեղաձոր գյուղից բեռնատար մեքենայով կբարձրանանք Ռապի լիճ, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը: Երթուղու մանրամասները՝ • Երկարություն՝ 10 կմ • Հարաբերական բարձրություն՝ 550 մ Անհրաժեշտ պարագաներ՝ • Հարմարավետ հագուստ և հաստ տակացուով կոշիկներ • Ուսապարկ, տաք հագուստ և անձրևապաշտպան թիկնոց (պարտադիր) • Ջուր (1-1.5 լ) և սնունդ մեկ օրվա համար • Արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուկ) • Լապտեր և ձեռնափայտեր Հանդիպման վայրը՝ Բայրոնի 5 (Պապլավոկի այգու դիմաց): Խնդրում ենք չուշանալ, սպասելու ենք առավելագույնը 10 րոպե: Գրանցումը հաստատվում է փոխանցումը կատարելուց հետո: Նախորդ օրը չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում: