Հանդիպում-ցուցահանդես արվեստագետ Էդգար Սողոմոնյանի հետ։ Կներկայացվեն հեղինակի կոմիքսային աշխատանքները և ընտրված այլ ստեղծագործություններ։ Կծանոթանաք «Արվեստասեր Մարալը» կոմիքսի ստեղծման պատմությանը, կլսեք կոմիքսների ստեղծման ստեղծագործական ընթացքի մասին, ինչպես նաև կիմանաք առաջիկա Կոմիքսների Վարպետության Դասի մանրամասները։ Մուտքն ազատ է։ Մասնակցությունը ամրագրելու համար գրեք DM PanProjekt-ի էջին։