:format(webp)/events/17e24e40-9ce9-424f-809e-f7ad7c064ccd/d4c85226ce1801bb759f32adb43263ce.jpg)
Վերելք Թեժառույք և Ամբերդ լեռներ
Արշավ դեպի Արագած լեռնազանգվածի երկու գագաթ՝ Թեժառույք (3423 մ) և Ամբերդ (3234 մ)։ Երթուղին կմեկնարկի Քարի լճից (3200 մ)՝ ալպիական մարգագետիններով դեպի Թեժառույք, որից հետո կշարունակենք դեպի Ամբերդ լեռը և կավարտենք նորից Քարի լճի մոտ։ Երթուղու երկարությունը՝ 16 կմ Հարաբերական բարձրությունը՝ 700 մ Արժեքը ներառում է տրանսպորտն ու ուղեկցորդի ծառայությունը։ Անհրաժեշտ պարագաներ. • ուսապարկ, տաք հագուստ, անձրևանոց • մեկօրյա սնունդ և առնվազն 1․5 լ ջուր • արշավային կամ կոշտ տակացուով սպորտային կոշիկներ (ցանկալի է նաև փոխնորդ զույգ) • արևային ակնոց, գլխարկ, արևապաշտպան քսուք • լապտեր, անձնական դեղատուփ • արշավային ձեռնափայտեր (ցանկության դեպքում) Գրանցման քայլերը. 1. Զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրել Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին (երկուշաբթիից շաբաթ, 10:00–18:30): 2. Եթե առաջին անգամ եք միանում, լրացնել հայտադիմումը՝ https://bit.ly/3Yhra9b 3. Կատարել փոխանցում Armgeo LLC հաշվեհամարին (Ինեկոբանկ՝ 2052 0222 1888 1001), նպատակ դաշտում նշել անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ 4. Վճարման անդորրագիրն ուղարկել Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին: Գրանցումը չեղարկել և գումարը ետ ստանալ հնարավոր է մինչև մեկնարկի նախորդ օրը՝ ժամը 12:00-ն։ Խնդրում ենք հավաքատեղի ներկայանալ առնվազն 10 րոպե շուտ. ուշացողներին չենք սպասում:
Կազմակերպիչ
Հայաստանյան արշավային օպերատոր, որն իրականացնում է մեկօրյա քայլարշավներ, բազմօրյա տուրեր և միջազգային լեռնագնացային արշավախմբեր (Արարատ, Կիլիմանջարո, Էլբրուս, Էվերեստի բազային ճամբար, Մաչու Պիկչու և այլն)։ Այն համատեղում է գեղատեսիլ բնությունը և մշակութային վայրերի այցելությունները զբոսաշրջիկների և տեղացի արշավականների համար նախատեսված անվտանգ ու ուղեկցվող բացօթյա փորձառությունների հետ։

:format(webp)/event-sources/3c7d111f-7632-4a8e-882e-58b4956a9a9e/64e3a6f0446a91462eafe73a7b5ca38d.jpg)