:format(webp)/events/0e3464dc-30bf-4657-8054-6de94e8ef052/d823d70143c39d6e12d74f0fba83c824.jpg)
Ներկայացնում ենք դեպի Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, Մուսա լեռ, Միջագետք և Նեմրութ ամենահագեցած ու ամենահետաքրքիր 10-օրյա երթուղին։ Ֆանտաստիկ ծրագրով Դուք այցելելու եք տասնյակ լեգենդար վայրեր՝ Կիլիկիան իր տպավորիչ բերդերով, խորհրդավոր Նեմրութը, կախարդական Կապադովկիան, առեղծվածային Պորտասարը, հերոսական Մուսա լեռը, Միջագետքի գոհար Մարդինը, տարբերվող Դիարբեքիրը, պատմական Ուրֆան, Այնթափը և Կեսարիան։ Բացառիկ այց կլինի նաև Տիգրան Մեծի մայրաքաղաք Տիգրանակերտ, որի հստակ տեղորոշումը վերջապես իրականություն է։ Հագեցած այս ծրագիրը նախատեսում է նաև մեկօրյա ծովային հանգիստ Կիլիկիայի Կոռիկոսի ափին։ Ծրագիրը ներառում է այցելություններ Ծովակն Հյուսիսո լիճ, Սարիղամիշի անտառներ, Բիթլիս, Սասուն, Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցի, Եփրատ գետի վրայով նավարկություն Հռոմկլա բերդի տեսարանով, Մուսա լեռան Վագըֆ հայկական գյուղ, Սիսի կաթողիկոսություն, Կոռիկոսի ծովային բերդ, Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Երզնկայի ջրվեժ։ Կապադովկիայում ցանկացողները կարող են նաև արևածագին վայելել օդապարիկների թռիչքը։ Արժեքը ներառում է՝ 4 և 3 աստղանի հյուրանոցներ (երկտեղանի համարներ), բարձրակարգ տրանսպորտ, 2 անգամյա որակյալ սնունդ, պրոֆեսիոնալ գիդի ծառայություն, տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Նեմրութից, Կոռիկոսից և Պորտասարից), Միջերկրական ծովում նավարկության վճարը։