:format(webp)/events/072657d0-341c-4cdd-8152-273467d0862b/687ee442c6ccdcf71ad7336d94a38a99.jpg)
Էնդին հունական հանգստավայրում զվարճացնող աշխատող անպատասխանատու երիտասարդ է, ում խնամքին անսպասելիորեն մնում է նրա իննամյա որդին։ Փորձելով խուսափել պատասխանատվությունից՝ նա մեկնում է իր հայկական գյուղ՝ տղային տատիկի մոտ թողնելու համար։ Սակայն ամեն ինչ չէ, որ ընթանում է ըստ պլանի։ Այնտեղ Էնդին պետք է դառնա պատասխանատու հայր, առերեսվի կոռումպացված գյուղապետի հետ և վերագտնի իր տունն ու արժեքները՝ միաժամանակ փորձելով նվաճել Մարիի սիրտը, ով ֆիլմ է նկարահանում այդ գյուղի մասին: