Երկօրյա արշավ Սյունիքի բարձունքներով՝ վրանային գիշերակացով բնության գրկում։ Օր 1։ Լիճք գյուղից քայլարշավ դեպի Սրտեր ջրվեժ։ Վերադարձ գյուղ և գիշերակաց վրաններում։ Օր 2։ Ուղևորություն ամենագնացներով, հանգիստ Ծակքարի լճի ափին և վերելք Ալուկ լեռան գագաթ։ Քայլարշավի երկարությունը՝ մոտ 17 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Բարդությունը՝ պահանջվում է արշավական փորձ Արժեքը ներառում է տրանսպորտ, ուղեկցորդի ծառայություն, վրանի, քնապարկի և կարիմատի տրամադրում։ Անհրաժեշտ պարագաներ՝ • Լեռնային/արշավային կոշիկներ և հարմարավետ տաք հագուստ • Փոխնորդ հագուստ, գուլպա, գլխարկ և անձրևանոց • Լապտեր, արևապաշտպան միջոցներ, ակնոց • Ուսապարկ և ձեռնափայտեր • 2 օրվա սնունդ և առնվազն 2 լիտր ջուր Մեկնումը Ամիրյան-Աբովյան խաչմերուկից։ Մասնակցությունը հաստատվում է 6 և ավելի անձի դեպքում։ Գրանցումը չեղարկելու դեպքում գումարը վերադարձվում է միայն մինչև արշավի նախորդ օրվա ժամը 12:00։ Գրանցման համար զանգահարեք 094729814 կամ գրեք անձնական նամակ։