:format(webp)/events/053b97e2-ff4b-40c0-9052-e9ae607c9e7b/ba864c2a334715e1bcb95e752052bfe9.jpg)
Genesis պարի դպրոցի բոլոր տարիքային խմբերի սաները կներկայացնեն տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները։ Համերգային ծրագիրը ներառում է բազմաժանր պարային բեմադրություններ, որոնք արտացոլում են սաների ստեղծագործական միտքը, աշխատասիրությունն ու սերը դեպի պարարվեստը: Յուրաքանչյուր ելույթ պատմում է իր պատմությունը՝ փոխանցելով հույզեր, զգացմունքներ և անմոռանալի պահեր։