Իրականացնում ենք վերելք Հայաստանի ամենաբարձր կետը՝ Արագածի հյուսիսային գագաթ։ Վերելքը սկսվում է Քարի լճի մոտակայքից՝ դասական երթուղով։ Վերելքը համարվում է դժվար և արշավական փորձը պարտադիր է։ Մանրամասներ՝ • Երկարություն՝ 13 կմ • Հարաբերական բարձրություն՝ 1100 մ Անհրաժեշտ պարագաներ՝ Հարմարավետ հագուստ և հաստ տակացուով կոշիկներ, ուսապարկ, ջուր (1-1.5լ), սնունդ մեկ օրվա համար, տաք հագուստ, լապտեր, ձեռնափայտեր, անձրևապաշտպան թիկնոց (պարտադիր), արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուկ)։ Արժեքը ներառում է տրանսպորտի և ուղեկցորդների ծառայություն։ Գրանցումը հաստատվում է փոխանցումից հետո։ Նախորդ օրը չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։ Հանդիպման վայրը՝ Բայրոն 5 (Պապլավոկի այգու դիմաց)։