Շարունակում ենք Քշիշտոֆ Կիշլովսկու ֆիլմագրության ուսումնասիրությունը Sunset-ի հետ: Սա նրա ամենահայտնի և գեղեցիկ գործերից մեկն է, որտեղ կադրի էսթետիկան չի ստվերում պատմությունը: Ավտովթարից հետո, որտեղ զոհվում են նրա կոմպոզիտոր ամուսինն ու փոքրիկ դուստրը, Ժյուլին որոշում է խզել բոլոր կապերը անցյալի հետ: Նա տեղափոխվում է Փարիզ՝ փորձելով ձուլվել մեծ քաղաքին և ընտրելով բացարձակ միայնությունն ու ազատությունը հիշողություններից: Պատմություն ապաքինման, սիրո անտեսանելի թելերի և նորից սկսելու ուժի մասին: 19:30 — Հավաքվում ենք, ծանոթանում ֆիլմի նախապատմությանը 19:45 — Ֆիլմի մեկնարկ Ֆրանսերեն՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով: Գրանցումը՝ Sunset-ի ինստագրամյան էջի հղումով: