Անցնել բովանդակությանը

Ֆիլմեր և սեանսներ՝ Կինո Հայաստան

«Հայաստան» կինոթատրոն, г. Ереван, ул. Зоравара Андраника, 74, 30 Svachyan St, Yerevan 0034, Armenia

Մոռացված կղզի

7.71 ժ 49 ր · Անիմացիոն ֆիլմ, Արկածային

Երկու մտերիմ ընկերուհիներ հայտնվում են խորհրդավոր Նակալի մոլորակում։ Տուն վերադառնալու նրանց միակ հնարավորությունը կարող է արժենալ միմյանց մասին ունեցած բոլոր հիշողությունները։

Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2

1 ժ 32 ր · Romantic comedy

«Նոր տարվա կինո 2»-ը սիրո, ընկերության, կորստի ու չմարող հույսի մասին պատմություն է, որտեղ ամեն հերոս իր երազանքն ունի, իսկ ամեն երազանք՝ իր ճանապարհը։ Եվան ու Հայկը, տարիների ընկերությունից հետո, մի ստի պատճառով կարող են կորցնել միմյանց, մինչդեռ Սևակը շարունակում է փնտրել այն աղջկան, որի հետ տարիներ առաջ պատահական հանդիպումը դարձելէ իր կյանքի ամենամեծ խոստումը։ Եվան ու Հայկը փորձում են փրկել տարիների ընկերությունը, իսկ Սևակը շարունակում է փնտրել իր կյանքի ամենակարևոր հանդիպումը։ Նրանք դեռ չգիտեն, որ իրենց պատմությունները տանում են դեպի մի երազանք, որը դառնալու է ամենակարևորը բոլորի համար ու սովորեցնելու է ամենապարզ բանը. սերը ճանապարհներ չի ճանաչում, իսկ երազանքները սահմաններ:

Փոքր Մհեր

1 ժ 20 ր · Կատակերգություն, Արկածային

Էքսկուրսիա, որը փոխում է պատմության ընթացքը։ Երբ երկու աշակերտ պատահաբար բացում են Ագռավաքարի դուռը, Փոքր Մհերը հայտնվում է մեր օրերում։ Երեխաների օգնությամբ էպոսի հերոսը պետք է վերագտնի իր ուժը մի աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն ավելի զորեղ են, քան իր սուրը։ Արդյո՞ք Մհերը կորոշի վերադառնալ Ագռավաքար, թե՞ մնալ մեզ հետ… Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր՝ Հովհաննես Մարգարյան 485.center-ը գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոն է, որը ﬕավորում է արհեստական բանականությունը, ստեղծարարությունն մշակութային ինքնությունը։ Կենտրոնը ստեղծում է ժամանակակից, դինաﬕկ և ﬕջազգային շուկային մրց նակբովանդակություն ՝նոր ձևաչափով:

Մեկ in Մեկ

1 ժ 23 ր · Կատակերգություն

Արկադի Դումիկյանը մեգաաստղ է։ Արամը՝ սովորական դերասան, ով նրան մեկին մեկ նմանակելու բացառիկ տաղանդ ունի։ Ֆինանսական խնդիրների մեջ հայտնված երեք ընկերները՝ պրոդյուսեր Լևոնը և make up արտիստ Գոհարը, որոշում են Արամի տաղանդը վերածել «շոու» բիզնեսի՝ ստեղծելով Դումիկյանի կատարյալ կրկնօրինակը։ Խնդիրն այն է, որ իրական Դումիկյանը ոչինչ չգիտի այդ մասին։

Կատուն գլխարկում

6.71 ժ 48 ր · Անիմացիոն ֆիլմ, Կատակերգություն

Կատուն աշխատում է Երևակայության և ոգեշնչման ինստիտուտում։ Մի օր նրան հատուկ առաքելությամբ ուղարկում են եղբոր ու քրոջ մոտ, որոնք չգիտեն՝ ինչով զբաղվել։

Մի գդալ սեր

1 ժ 42 ր · Մելոդրամա, Կատակերգություն

Բոստոնում հաջողության հասած խոհարար Արեգը նոր ներշնչանք փնտրելով գալիս է Հայաստան, որտեղ հանդիպում է Լուսինին։ Սերը, հայկական խոհանոցն ու անսպասելի բացահայտումները նրան կանգնեցնում են ընտրության առաջ՝ վերադառնալ հին կյանքին, թե սկսել ամեն ինչ նորից։

Ճերմակ շապիկ

1 ժ 45 ր · Դրամա

The son of businessman Vahram Stepanyan, Mark, runs over a man while intoxicated, an incident that becomes life-changing for all the film’s characters. To help his son avoid punishment, Vahram has Mark admitted to a psychiatric hospital, where he meets Sally, a young woman who has been living there for a long time, and falls in love with her. Determined to get Sally out of the hospital, Mark orchestrates their escape. The two set out to find Sally’s mother, but the journey proves difficult and is filled with challenging trials.