Անցնել բովանդակությանը
«ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԱՐԶԵՐԻՆ»․ Գորիս

«ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԱՐԶԵՐԻՆ»․ Գորիս

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ իրականացվող «ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԱՐԶԵՐԻՆ» ծրագիրը 2026 թվականին հասնում է Սյունիքի մարզ։ Ծրագրի շրջանակում Գորիսում կներկայացվի «Ֆրանսահայ գրաֆիկայի մեծագույն վարպետները» ցուցահանդեսը՝ նվիրված ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուին (Գառնիկ Զուլումյան, 1907–2000) և Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013)։ Ցուցադրությունը կներկայացնի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից ընտրված շուրջ 40–60 թանգարանային նմուշ։ Ցուցահանդեսը կուղեկցվի ֆրանսահայ անվանի երգահանների և կոմպոզիտորների՝ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժորժ Գարվարենցի և այլոց ստեղծագործություններով, ինչպես նաև պատկերազարդ բուկլետով և Գառզուի ու Ժանսեմի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրությամբ։ 🎨 Աշխատարան Կանցկացվի «Մենատիպ և խառը տեխնիկա․ ստեղծագործենք միասին» խորագրով աշխատարան՝ արվեստագետ Լուսինե Նաղդալյանի մասնակցությամբ։ Մանկապատանեկան լսարանի համար նախատեսված աշխատարանի ընթացքում մասնակիցները կծանոթանան Գառզուի և Ժանսեմի արվեստին, տպագրական գրաֆիկայի տեսակներին և մոնոտիպիայի տեխնիկային՝ ստեղծագործելով սեփական աշխատանքները։ Աշխատարանի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն Գառզուի և Ժանսեմի ստեղծագործություններով պատկերազարդ հուշանվերներ։ 📍 Վայր՝ Գորիսի համայնքի պատկերասրահ Անկախության 3, Գորիս 🗓 Ցուցահանդեսի բացում՝ հոկտեմբերի 16, ժամը 17:00 🗓 Ցուցահանդեսի տևողությունը՝ հոկտեմբերի 16–30 🎨 Աշխատարան՝ հոկտեմբերի 17, ժամը 15:00 📌 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 16-ը, ժամը 17:00։ 📞 Գրանցում՝ (095) 33 41 25 Սիրով սպասում ենք Գորիսի արվեստասերներին և հատկապես մեր պատանի այցելուներին՝ բացահայտելու ֆրանսահայ գրաֆիկայի երկու մեծ վարպետների արվեստը։

Կազմակերպիչ

Հանրային ժամանակակից արվեստի թանգարան (հիմնադրված 1972 թ.), որտեղ անցկացվում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, բացումներ և երբեմն համերգներ՝ շեշտադրելով տեսողական արվեստը, մշակութային փոխանակումն ու քննադատական երկխոսությունը։ Այստեղ կազմակերպվում են միջազգային համագործակցություններ և կրթական ծրագրեր՝ խոհուն և համայնքային մթնոլորտում։

«ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԱՐԶԵՐԻՆ»․ Գորիս
Երևանի ժամանակակից արվեստի թանգարան