:format(webp)/events/d2fefa22-0384-4109-8b9e-43076844361a/0193ca028de08cafd131d0f1da7c9998.jpg)
Վերելք Վեհ, Հոլիկ և Չքնաղ գագաթներ
Լեռնային արշավ Լոռու մարզում՝ Չքնաղի լեռների երեք գագաթներով․ • Վեհ (2746 մ) • Հոլիկ (2747 մ) • Չքնաղ (2836 մ) Վերելքը կսկսվի Գագարան գյուղից և կավարտվի Արևաշող գյուղում։ Երթուղու տվյալները․ • Մոտավոր երկարությունը՝ 19 կմ • Հարաբերական բարձրությունը՝ 1150 մ Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00–22:00։ Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա։ Անհրաժեշտ պարագաներ․ • Գլխարկ, այդ թվում՝ արևային • Ձեռնոց (ֆլիսե կամ բարակ) • Արևապաշտպան կրեմ և ակնոց • Երկարաթև վերնահագուստ • 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության) • Սպորտային շալվար (ոչ ջինս) • Ջրակայուն արշավային կոշիկ հաստ տակացուով • Անձրևապաշտպան թիկնոց • Ձեռնափայտ (եթե ունեք) և զանգապան • 1.5 լ ջուր և սնունդ • Ուսապարկ և տոպրակ աղբի համար • Փոխնորդ կոշիկ և գուլպաներ՝ մեքենայում թողնելու համար Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով և լրացնել համաձայնության ձևը։ Վճարումը՝ բանկային փոխանցմամբ («ԱԿԲԱ ԲԱՆԿ», Նարինե Ճաղարյան)։ Արշավի նախօրեին հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում։ Նախապես չվճարելու դեպքում մասնակիցը նույնպես պարտավորվում է վճարել մասնակցության գումարը։
Կազմակերպիչ
Մանկական լեռնային ակումբ (4–14 տարեկան) Հայաստանում, որն առաջարկում է ոչ ֆորմալ կրթություն բնության գրկում՝ արշավների, լեռնագնացությունների, վրանային ճամբարների և սեզոնային արկածային ծրագրերի միջոցով: Միջոցառումները կենտրոնացած են գործնական ուսուցման, անվտանգության և երեխաների ու ընտանիքների համար բնության բացահայտման վրա:

:format(webp)/event-sources/58f2f672-bb91-40d6-8dc8-d2654fd879c4/6248af59e2d2a955d6a032a5b38612c4.jpg)