Անցնել բովանդակությանը

Վերելք Արայի լեռան գագաթ

Հաջորդը՝ Սաֆարյան հայքինգ տուր-իցԹումանյանի հետքերով․ Դսեղի շրջանաձև արահետՇբթ, նոյ 21 · 07:00
նոյ8Կրկ, Նոյեմբեր 807:00 - 21:00
8 000 ԴՐԱՄ

Վերելք Արայի լեռան գագաթ (2577 մ)՝ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից։ Երթուղին անցնում է աշնանային անտառային արահետով, ապա բաց լեռնային տեղանքով դեպի գագաթ, որտեղից պարզ եղանակին բացվում է Արարատի, Արագածի, Հատիսի, Գութանասարի, ինչպես նաև Գեղամա և Ծաղկունյաց լեռնաշղթաների համապատկերը։ Երթուղու բնութագիրը․ - Մեկնարկ՝ Սարալանջ գյուղ - Երկարություն՝ 12 կմ - Հարաբերական բարձրություն՝ 830 մ - Բարդություն՝ միջին - Տեղանք՝ անտառային արահետ և բաց լեռնային հատվածներ՝ վերելքով ու վայրէջքով (առանց քարաթափումների) Անհրաժեշտ է ունենալ բավարար դիմացկունություն՝ սեփական ուսապարկով լեռնային տեղանքով 12 կմ քայլելու, 830 մ վերելքը և դրան հաջորդող վայրէջքը հաղթահարելու համար։ Ցանկալի է ունենալ նմանատիպ քայլարշավների փորձ կամ պարբերաբար զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Եթե սա ձեր առաջին լեռնային քայլարշավն է, գրանցվելուց առաջ կապվեք կազմակերպիչների հետ՝ երթուղու համապատասխանությունը քննարկելու համար։ Անհրաժեշտ պարագաներ․ - Արշավային ուսապարկ - Շարժումները չկաշկանդող հագուստ և տաք հագուստ - Արշավային կամ ամուր, չսահող տակացուներով սպորտային կոշիկներ - Քամապաշտպան բաճկոն և անձրևապաշտպան թիկնոց - Գլխարկ, արևային ակնոց և արևապաշտպան քսուք - Քայլարշավային փայտեր - Լապտեր (ցանկալի է՝ ճակատային) - Ջուր և մեկօրյա սնունդ - Անհատական դեղատուփ Հանդիպման վայր՝ Մատենադարանի հարակից տարածք։ Վերադարձ Երևան՝ մոտավորապես ժամը 21։00-ին։ Արժեքը ներառում է տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունները։ Գրանցում՝ գրեք էջին կամ զանգահարեք՝ 093 609 000, 077 777 173։ Մասնակցության համար անհրաժեշտ է նաև լրացնել մասնակցության համաձայնագիրը։

Կազմակերպիչ

Լեռնային արշավների և թրեքինգի կազմակերպիչ, որն առաջարկում է փոքր խմբերով արշավներ, վերելքներ և գեղատեսիլ երթուղիներ Հայաստանում և հարակից տարածքներում: Նրանց միջոցառումները համատեղում են բնության հետ ներդաշնակությունը, ֆիզիկական ակտիվությունը և երբեմն մշակութային կամ բնապահպանական գիտելիքները՝ փորձառու ուղեկցորդների մթնոլորտում:

Ավելին՝ Սաֆարյան հայքինգ տուր-ից

Տեսնել բոլորը
Սաֆարյան հայքինգ տուր