Քայլարշավ. Ծակքարի լիճ, Լիճքի ջրվեժներ, Մեղրի

հոկ24–25հոկ 24, 06:00 – հոկ 25
SAS35 Isahakyan poxoc, Yerevan 0009, Armenia
39 000 դրամ

Երկօրյա աշնանային ուղևորություն դեպի Սյունիք։ Ծրագիր. • Օր 1. Քայլարշավ Լիճքի ջրվեժներով (ընդհանուր երկարությունը՝ 5 կմ), Մեղրու բերդ, Փոքր Թաղի Սբ․ Հովհաննես եկեղեցի, մայրամուտ Արաքսի հովտից՝ դեպի հայ-իրանական սահման բացվող տեսարանով: Գիշերակացը՝ հյուրատանը։ • Օր 2. Նախաճաշ հյուրատանը և քայլարշավ դեպի Ծակքարի լիճ (գտնվում է 3270 մ բարձրության վրա՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում, երթուղու երկարությունը՝ 15 կմ)։ Մեկնումը՝ Երևանից, Երիտասարդականի SAS սուպերմարկետի մոտից։ Արժեքը ներառում է տրանսպորտը, հյուրատունը (ներառյալ 2-րդ օրվա նախաճաշը), ուղեկցորդների վճարը և ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի մուտքավճարը։ Առաջին օրվա ընթրիքը ներառված չէ (կազմակերպվում է տեղում՝ խմբի անդամների համաձայնությամբ)։ Ինչ վերցնել ձեզ հետ. առնվազն 1 լիտր խմելու ջուր, ուտելիք առաջին օրվա համար (թեթև մարսելի), եղանակին համապատասխան հարմար հագուստ և կոշիկներ, տաք հագուստ, գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, անձրևապաշտպան։ Գրանցումն անհրաժեշտ է կատարել նախապես։ Տուրից կարող եք հրաժարվել մինչև հոկտեմբերի 20-ը. ավելի ուշ հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում։ Գրանցվելու համար գրեք էջին կամ զանգահարեք +374 94 807 615 հեռախոսահամարով։

Կազմակերպիչ

Հայաստանյան արշավային և արկածային նախաձեռնություն՝ Թերեզա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Կազմակերպվում են ամենշաբաթյա արշավներ, միօրյա տուրեր և գիշերակացով վրանային ուղևորություններ գեղատեսիլ վայրերով (Խուստուփ, Տավուշ, Կալավան և այլն): Միացեք ջերմ ու ընկերական միջավայրում անցկացվող խմբակային արշավներին, որոնք հարմար են նաև սկսնակների համար և ուղղված են բնության բացահայտմանն ու նոր փորձառությունների ձեռքբերմանը:

Aktiv Up

Instagram