Անցնել բովանդակությանը
Կինոյի տաճար

Կինոյի տաճար

Ցուցահանդեսի շրջանակներում ինստալացիոն տարբերակով ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու մոռացությունից փրկված կադրերը: Նախագիծը նվիրված է մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Մտահղացման հեղինակը պրոդյուսեր Դենիել Բըրդն է: Նախագիծը ցուցադրվել է 2019 թվականի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում և «Այրարատ» կինոթատրոնում, 2024 թվականի ապրիլին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ)։ Այցելուները հնարավորություն կունենան դիտել այդ կադրերը և նորովի բացահայտել փարաջանովյան կինոյի խորհրդավոր աշխարհը։

Կազմակերպիչ

Երևանում գտնվող տուն-թանգարանը նվիրված է կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովին։ Այստեղ ցուցադրվում են նրա ֆիլմերը, կոլաժները, գծանկարները, զգեստները և արխիվային լուսանկարները։ Թանգարանում անցկացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ և միջազգային համագործակցության նախագծեր, որոնք բացահայտում են Փարաջանովի ինքնատիպ գեղագիտությունը։

Կինոյի տաճար
Սերգեյ Փարաջանովի թանգարան