:format(webp)/events/4ae40601-8409-4eff-92a3-59f2fcaeabe3/bc2fc2aefb71eb21f18d07a33c16234e.webp)
:format(webp)/events/6fd77b72-ede9-499c-8e1e-0aa2e5222469/021fd28a867ebf5ebfe66d296c79a42d.webp)
Սայմըն Ֆիշեր. Բրիկոլյոր
Ավարտվել է · Կազմակերպչի հաջորդըCYFEST 17. Natura NaturansԿրկ, հնվ 17, 2027Ավստրալիացի արվեստագետ Սայմըն Ֆիշերի ցուցահանդեսը ARé Fest 2026-ի Gaia Terrain ծրագրի շրջանակում։ «Արվեստ ստեղծելն ըստ էության կյանքի տոնակատարություն է՝ առօրյայի սահմաններն ընդլայնելու և մարդ լինելու խորհուրդը խորացնելու միջոց։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում կերտելու հարուստ ներաշխարհ, որտեղ գեղեցկությունը, խավարը, ինքնությունը, հիշողությունը, երազներն ու այս ամենի տարօրինակությունը միաձուլվում են ստեղծագործական արարքի մեջ։ Ես բրիկոլյոր եմ։ Ես փորձարկում եմ, վերադասավորում, կոլաժներ անում, համադրում միտքն ու գործողությունը՝ gesta non verba: Ես աշխատում եմ իմպուլսով՝ ձգտելով հոգուս մեջ ուրախություն, իսկ սրտումս իմաստ ստեղծել։ Ես մտավորական չեմ, ես արվեստագետ եմ, որի վրա մեծ ազդեցություն է թողել պոեզիան՝ Ռիլկեն, Ռեմբոն, Կառլոս Ուիլյամսը և 20-րդ դարի ամերիկյան մոդեռնիստական պոեզիայի ողջ ներկապնակը։ Ես պոեզիա եմ կարդում՝ իմ մտքերը խորացնելու և իմ պրակտիկային բովանդակություն հաղորդելու համար։ Իմ աշխատանքի առանցքային լեյտմոտիվը դիմակն է՝ դառնալ մեկ ուրիշը, ազատագրել մտքի ներքին թատրոնը։ Խաղալը խորիմաստ է. այն թույլ է տալիս անաղարտ պահել ներքին երեխային։ Ես հատկապես հավատարիմ եմ այն գաղափարին, որ արվեստն է ստեղծում գաղափարներ, ոչ թե գաղափարները՝ արվեստ։ Ինձ դուր է գալիս չիմանալու մշուշոտությունը, թույլ տալը, որ արվեստն ինքն իրեն ստեղծի։ Որքան շատ ես պրակտիկա անում, այնքան ավելի շատ է գալիս հոսքը։ Հետևողականությունն ամեն ինչ է»։
Կազմակերպիչ
Բազմակողմանի հայկական մշակութային հարթակ, որը ներկայացնում է ժամանակակից արվեստ, երաժշտություն, թատրոն և պերֆորմանս՝ կազմակերպելով փառատոներ, համերգներ, քննարկումներ և աշխատարաններ, որոնք կամրջում են արվեստագետներին և լսարանը։ Համագործակցային և փորձարարական ոգով ARé-ն ընդգծում է տեղական և միջազգային նախագծերը տեսողական և ձայնային փորձառությունների ոլորտներում:
Ավելին՝ ARé մշակութային հիմնադրամ-ից
Տեսնել բոլորը:format(webp)/events/4ae40601-8409-4eff-92a3-59f2fcaeabe3/bc2fc2aefb71eb21f18d07a33c16234e.webp)

:format(webp)/event-sources/452bb49b-368a-499b-9b30-6cf9f6298dc1/119fa2e8da0f84b1afa50a9372481eec.jpg)